Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Ցեղասպանությունը ճանաչելու մասին բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային (տեսանյութ)

20 Ապրիլ, 2016 19:56
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Ցեղասպանությունը ճանաչելու մասին բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային (տեսանյութ)

 

Պարո՛ն նախագահ, չկա որևէ այլ ավելի բարձր բարոյական արժեք, քան ճշմարտությունն ասելն է` Ցեղասպանության ժխտման պայմաններում: Խնդրում եմ` այս տարի միացրեք Ձեր ձայնը միլիոնավոր ձայներին, որոնք խոսում են անապատում զոհվածների` Հայոց ցեղասպանության զոհերի անունից:


Պարո՛ն նախագահ, անկախ այն բանից, թե ինչ կասեք ապրիլի 24-ին, Թուրքիան վարվելու է  նույն կերպ, ինչպես վարվել է միշտ ԱՄՆ-ի նկատմամբ, քանի որ Թուրքիան միշտ հետևել է իր շահերին:

 

Եվրոպական մի շարք դաշնակիցներ, այդ թվում՝ Ֆրանցիսկոս Պապը, ճանաչել են Ցեղասպանությունը, սակայն Թուրքիան շարունակում է սերտ համագործակցությունը, քանի որ դա բխում է իր իսկ շահերից:

 

Նույնը կլինի, երբ ԱՄՆ-ն ճանաչի Ցեղասպանությունը», - ասել է կոնգրեսականն իր ուղերձում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին