Կարևոր իրադարձություններ

Հերթական ֆոտոշոփն է. ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավարը` Նաիրա Զոհրաբյանին

20 Ապրիլ, 2016 18:29
Հերթական ֆոտոշոփն է. ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավարը` Նաիրա Զոհրաբյանին
Ապրիլի 19-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մասին հայտարարություն են ընդունել ԵԽԽՎ 44 պատգամավորները:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների ստորագրած փաստաթղթում մասնավորապես նշվել է. « Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ԵԽԽՎ-ն հաստատում է իր մշտական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ միջազգայնորեն համաձայնեցված բանակցային միակ ձևաչափին՝ հակամարտության երկարաժամկետ և արդարացի լուծում գտնելու համար: Այդ պատճառով մենք կոչ ենք անում հարգել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ իրենց մանդատը չձախողելու և բանակցությունները չբարդացնելու մասին մշտական կոչերը:
 
 
«Մենք նորից պետք է հստակ ձևակերպենք մեր խնդիրները, որոնցից առաջնայինը միջազգային կառույցների հետ աշխատանքն է: Միջազգային կառույցները, որոնք ունեն նման մանդատ՝ Ադրբեջանի կողմից կատարվածը պետք է որակեն այնպես, ինչպես որ կա՝ ռազմական հանցագործություն»: Shabat.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԲՀԿ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով այս օրերին մասնակցում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին:
 
 
Նրա խոսքով՝ Ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի ներկայացրած փաստաթղթով ԵԽԽՎ-ն ևս մեկ անգամ արձանագրեց, որ Ղարաբաղի հակամարտության լուծման բանակացային միակ միջազգային ընդունված ձևաչափը դա Մինսկի խումբն է: Շատ կարևոր էր, որ ԵԽԽՎ պատգամավորները, ովքեր ստորագրեցին հայտարարության տակ կրկին անգամ վերահաստատեցին, որ խնդիրը պետք է լուծվի Մինսկի խմբի գործունեության շրջանակում և պատերազմը խնդրի լուծում չի կարող լինել:
 
 
«Ես կարևորում եմ այդ հայտարարությունը, բայց մեզ համար առաջնայինը Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությանը ճիշտ իրավական գնահատական տալն է: Այս օրերին բացի հրապարակային գործունեությունից և ելույթներից առնաձին-առանձին հանդիպում ենք ունեցել ԵԽԽՎ պատգամավորների հետ, և նրանց ներկայացրել ենք այն, ինչն էթիկայի նորմերից ելնելով հրապարակման ենթակա չէ, այն փաստերը, որոնք արձնագրել են Կարմիր Խաչի ներկայացուցիչները»,- ասաց նա:
 
 
Զոհրաբյանը հիշեցրեց, որ նստաշրջանի մեկնարկին բոլոր քաղաքական խմբերին բաժանվել են գրքույկներ, որոնք պատկերել են Ադրբեջանի վայրագությունները: Հրապարակվել էին այն լուսանկարները, որոնք Ադրբեջանն ինքն էր տեղադրել կայքերում՝ մասնավորապես Բաքվի համալասարանի պաշտոնական կայքում, որտեղ երևում էր, թե ինչպես են իրենք վարվել հայ զինվորների հետ:
 
 
«Բոլորի մոտ արդեն իսկ հստակ է, որ Ադրբեջանը կատարել է ռազմական հանցագործություն, խախտելով բոլոր կոնֆենցիաները, այդ թվում 1943թ.-ի ժնևյան կոնֆենցիան: Թե ինչ են իրենք զգում դա հարցի մի կողմն է, մյուս կողմից՝ պետք է հասկանալ, այս ամենը տեսնելով արդյո՞ք միջազգային կառույցները, որոնք ունեն մանդատ, կճանաչեն հանցագործությունները, թե՞ նրանք կրկին աչքները կփակեն, հավասարության նշան դնելով կողմերի միջև: Ես ցավով եմ կրկնում, բայց այս փաստերի մեկ տոկոսը բավարար է, որ Ադրբեջանը որակվի որպես ահաբեկչական պետություն, և մեղադրվի ռազմական հանցագործության մեջ»:
 
 
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը գրքույկն անձամբ է հանձնել Ադրբեջանի պատվիրակության ղեկավարին. ՝ «Ցինիկ պատասխան էր, ասել է, թե հերթական ֆոտոշոփն է, որը բաժանվում է ԵԽԽՎ անդամներին: Իմ պատասխանը հետևյալն էր՝ այս ֆոտոշոփը, դուք ինքներդ Բաքվի համալսարանի կայքում եք տեղարդել: Իրենք ապշած էին և չէին սպասում, որ կտրամադրենք իրենց իսկ ԶԼՄ-ների հրապարակումները»:
 
 
Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց նաև, որ ավանդական ճեպազրույցների ժամանակ ԵԽԽՎ անդամները հանդես են եկել մամուլի ասուլիսներով, իսկ Ագրամունտը խուսափել է լրագրողների հարցերից և մամլո ասուլիսից, քանի որ բարձրացվելու էին այնպիսի հարցեր, որոնց պատասխանը նա չէր կարողանալու տալ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին