Կարևոր իրադարձություններ

Ուրախ եմ, որ ապագաս կապել եմ «Բավարիա»-ի հետ. Նոյեր

20 Ապրիլ, 2016 18:23
Ուրախ եմ, որ ապագաս կապել եմ «Բավարիա»-ի հետ. Նոյեր

Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է մյունխենյան ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելու փաստը: 30-ամյա դարպասապահի նոր պայմանագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2021 թվականը:

««Բավարիա»-ում ինձ շատ լավ են վերաբերում: Ուրախ եմ, որ երկարաձգեցի պայմանագրիս ժամկետը: Թիմը շարունակում է պայքարել: Մի քանի տիտղոս նվաճելու հիանալի հնարավորություն ունենք:

Ուրախ եմ, որ ապագաս կապել եմ «Բավարիա»-ի և Մյունխենի հետ»,- մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Նոյերի խոսքերը:

 

Լրահոս

Դիտել ավելին