Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    517,5
    523,5

  • EUR

    616,5
    628,5

  • RUB

    6,78
    7,02

Կարևոր իրադարձություններ

«Խնդրում եմ միանալ Հայոց Ցեղասպանության մասին ստորագրահավաքին` աշխարհին տեղեկացնելու նպատակով

20 Ապրիլ, 2016 18:10
«Խնդրում եմ միանալ Հայոց Ցեղասպանության մասին ստորագրահավաքին` աշխարհին տեղեկացնելու նպատակով

Քլոե Քարդաշյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Խնդրում եմ միանալ Հայոց Ցեղասպանության մասին ստորագրահավաքին` աշխարհին տեղեկացնելու նպատակով:

Քույրս և ես ոչ միայն փորձում ենք իրազեկել Հայոց ցեղասպանության, այլ ցեղասպանությունների և ընդհանրապես մարդկային սպանդի մասին: Գիտելիքը ուժ է: Եթե ավելի լավ տեղեկացված լինենք, հույս կունենանք, որ ավելի լավ արարքներ կգործենք:

Ցեղասպանությունները, կոտորածները, մարդկային սպանդը… ճղճիմ արարքներ են: Երկրի երեսից մի ամբողջ ռասա մաքրելն Աստծո կամքը չէ: Մեր պարտքն է իրազեկել մարդկանց պատմության այս էջերի մասին: Մեր պարտքն է նաև չլռել, եթե ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ մարդ արարածը ենթարկվել է տառապանքների և ստորացման իր ռասայի կամ հավատի համար: Լռությունը խրախուսում է տառապանք պատճառողին և ոչ թե տառապանքների ենթարկվածին»:

Լրահոս

Դիտել ավելին