Կարևոր իրադարձություններ

«Ռեալ»-ը նոր պայմանագիր է առաջարկել Ռոնալդուին

20 Ապրիլ, 2016 18:03
«Ռեալ»-ը նոր պայմանագիր է առաջարկել Ռոնալդուին

Մադրիդի «Ռեալ»-ը նոր պայմանագիր է առաջարկել թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին: Այդ մասին հայտնում է Marca-ն:

«Արքայական ակումբ»-ի հետ պորտուգալացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականի հունիսը, սակայն կողմերը մտադիր են շարունակել համագործակցությունը: Ռոնալդուն դեմ չէ մինչև 2021 թվականը ժամկետով նոր պայմանագիր ստորագրել «Ռեալ»-ի հետ:

Մադրիդյան ակումբում հասկանում են, որ ռիսկի կդիմեն, եթե առաջիկա ամիսներին չերկարաձգեն Ռոնալդուի պայմանագրի ժամկետը, քանի որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու ՊՍԺ-ն, որոնք պատրաստ են շահավետ ֆինանսական պայմաններ առաջարկել ֆուտբոլիստին:

 

Լրահոս

Դիտել ավելին