Կարևոր իրադարձություններ

Վալենսիայի պաշտպանը մի շարք առաջատար ակումբների տրանսֆերային դիտակետում է

20 Ապրիլ, 2016 16:41
Վալենսիայի պաշտպանը մի շարք առաջատար ակումբների տրանսֆերային դիտակետում է

«Վալենսիայի» պաշտպան Շկոդրան Մուստաֆին հայտնվել է մի շարք ակումբների տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:
 

Ինչպես հայտնում է «Bild»-ը, 24-ամյա գերմանացուն իրենց թիմում են ցանկանում տեսնել «Բարսելոնան», «Յուվենտուսը», «Ատլետիկոն», «Ինտերը» և «Տոտենհեմը»:

 

Նշենք, որ ֆուտբոլիստը հետևյալ կերպ է անդրադարձել իր անվան հետ կապված տրանսֆերային ասեկոսեներին. «Ես ինձ լավ եմ զգում «Վալենսիայում», ունեմ գործող պայմանագիր, սակայն երբեք չգիտես, թե ինչ կկատարվի»:

 

Մուստաֆին «չղջիկների» հետ պայմանագիր ունի մինչև 2019 թվականը: Հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո: Խաղացողն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 26 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

 

Լրահոս

Դիտել ավելին