Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը վավերացրել է Հրվ. Օսիայի հետ պետական սահմանի մասին պայմանագիրը

20 Ապրիլ, 2016 15:58
Ռուսաստանը վավերացրել է Հրվ. Օսիայի հետ պետական սահմանի մասին պայմանագիրը

Ռուսաստանի Դաշնային խորհուրդը վավերացրել է Հարավային Օսիայի հետ պետական սահմանի վերաբերյալ պայմանագիրը, որը ստորագրվել էր 2015թ. փետրվարի 18-ին` Մոսկվայում:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև պետական սահմանի վերաբերյալ պայմանագրի հիմքում ընկած է Խորհրդային Ռուսաստանի և Խորհրդային Վրաստանի միջև ԽՍՀՄ-ի փլուզման պահին գոյություն ունեցած վարչատարածքային սահմանը:

 

Նշվում է, որ ավելի վաղ Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Տիբիլովը հայտնել էր, որ մինչև օգոստոս երկրում հանրաքվե է անցկացվելու` Ռուսաստանի կազմում ներառվելու հարցով։

 

Լրահոս

Դիտել ավելին