Կարևոր իրադարձություններ

Ոչնչացվել է Հայաստանի ֆաունայի և ազգային գանձարանի մաս հանդիսացող նմուշ՝ բեզոարյան այծ

20 Ապրիլ, 2016 15:22
Հեղինակ՝ Դավիդ Սանասարյան
Ոչնչացվել է Հայաստանի ֆաունայի և ազգային գանձարանի մաս հանդիսացող նմուշ՝ բեզոարյան այծ

Եզեր

Հայկ Մարտիրոսյան՝

"Տվյալ որսորդը հրապարակային հայտարարություն է տեղադրել իր կողմից կատարված հանցագործության մասին: Հանցագործությանը մասնակցել են տեղաբնակ՝ հայաստանցի անձինք: Ոչնչացվել է Հայաստանի ֆաունայի և ազգային գանձարանի մաս հանդիսացող նմուշ՝ հայկական կարմիր գրքի երկրորդ հորիզոնականում գտնվող բեզոարյան այծ, կամ Կովկասյան Իբեքս, որ հանդիսանում է հայկական լեռնաշխարհի հնագույն և ամենավտանգված բնակիչներից մեկը: Ովքե՞ր են թույլ տվել օտարերկրյա որսորդի կրկնակի զենքի ժամանակավոր ներմուծումը Հայաստան, ովքե՞ր են նպաստել հանցավոր որսին, ովքե՞ր են թույլ տվել որսավարի դուրսբերումը երկրից:
Պատրաստվու՞մ են արդյոք համապատասխան մարմինները քրեական գործ հարուցել, հայտարարել միջազգային հետախուզում ռուսաստանցի հանցագործի նկատմամբ և ձերբակալել նրա հայաստանցի հանցակիցների՞ն: 
Հետաքրքիր է թե հասարակությունն ինչպես կարձագանքի այս դեպքին: Անտարբերությամբ և երկրորդայնացնելով կատարվածի կարևորությունը, թե՞ քաղաքացիական և անձնական հոգածությամբ մի բանի հանդեպ, որ ֆաունային առնչվող թեմայից բացի՝ ազգային արժեքի ոչնչացմանն է վերաբերում":

Կից նյութը՝ այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին