Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ի խաղաղապահ դերը ամրապնդում է նրա ազդեցությունը տարածաշրջանում. Financial Times

20 Ապրիլ, 2016 15:10
ՌԴ-ի խաղաղապահ դերը ամրապնդում է նրա ազդեցությունը տարածաշրջանում. Financial Times

Ռուսաստանի խաղաղապահ դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ամրապնդում է նրա ազդեցությունը տարածաշրջանում. գրում է  Financial Times-ը։

Պարբերականը նշում է, որ երբ ապրիլի սկզբին խախտվեց հրադադարը և հակամարտությունը կարող էր վերաճել լիարժեք պատերազմի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հաջողվեց փրկել իրադրությունը՝ նպաստելով հրադադարի մասին նոր համաձայնության կնքմանը։

Վերլուծաբանների կարծիքով՝ նման քայլը Մոսկվային հնարավորություն կտա մեծացնել ազդեցությունը տարածաշրջանում։

Ըստ պարբերականի`Մոսկվայի դիվանագիտական ակտիվ գործողությունները ստվերում թողեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

ՄԻևնույն ժամանակ` FT-ն նշում է, որ ԱՄՆ-ում չեն շտապում ջանքեր գործադրել հակամարտության կարգավորման համար: Բարձրաստիճան աղբյուրի խոսքերով՝ ամերիկյան հետախուզական արբանյակներն անգամ չեն հետևում Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, քանի որ դրանք ուղարկվել են Սիրիա և Ուկրաինա:

 

Լրահոս

Դիտել ավելին