Կարևոր իրադարձություններ

Էկվադորում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 525-ի

20 Ապրիլ, 2016 13:14
Էկվադորում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 525-ի

Էկվադորում 37 տարվա մեջ տեղի ունեցած խոշորագույն երկրաշարժի զոհերի թիվը հասել է 525-ի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով երկրի գլխավոր դատախազությանը:

Ավելի վաղ հաղորդվում էր 507 զոհի մասին:

Վենեսուելական El Nacional պորտալը նշում է, որ Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան հայտնել է, որ փրկարարներին հաջողվել է փլատակների տակից փրկել 54 մարդու:

7,8 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 16-ին Էկվադորի հյուսիսարևմտյան առափնյա տարածքում:

 

Լրահոս

Դիտել ավելին