Կարևոր իրադարձություններ

Մենք կիսում ենք այն վիշտը, որ վերապրեցին եզդիները. «Բարգավաճ Հայաստան»

20 Ապրիլ, 2016 12:58
Մենք կիսում ենք այն վիշտը, որ վերապրեցին եզդիները. «Բարգավաճ Հայաստան»

Այսօր համայն եզդի ժողովուրդընշում է Չարշամա սարե սալեն՝Նոր տարին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շնորհավորում է բարեկամ եզդի ժողովրդին եւ մաղթում խաղաղություն ու բարեկեցություն։ Մենք կիսում ենք այն վիշտը, որ վերապրեցին եզդիները՝ 21-րդ դարում դառնալով անմարդկային ցեղասպանության զոհ։ Մեր բարեկամ եզդի ժողովրդի հետ միասին մենք պայքարելու ենք արդարության եւ ճշմարտության հաստատման համար։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շնորհավորում է աշխարհի ևՀայաստանիեզդիներին այս գեղեցիկ տոնի առիթով։ Մենք մեր բարեկամների հետ ենք։

Շնորհավոր Չարշամա Սոր

ԲՀԿ մամուլի ծառայություն

 

Լրահոս

Դիտել ավելին