Կարևոր իրադարձություններ

Տիգրան Համասյանը դարձել է ECHO Jazz-ի մրցանակակիր

20 Ապրիլ, 2016 10:58
Տիգրան Համասյանը դարձել է ECHO Jazz-ի մրցանակակիր

Ջազային դաշնակահարներ Տիգրան Համասյանը, Բրեդ Մեյլդաուն և James Farm խումբը դարձել են 2016 թվականի ECHO Jazz մրցանակաբաշխության հաղթողներ։ Այս մասին հայտնում է nonesuch.com պորտալը։

Տիգրան Համասյանը մրցանակ է նվաճել «Տարվա միջազգային գործիքավորող. դաշնամուր» անվանակարգում՝ Mockroot դեբյուտային ալբոմի համար։ Բրեդ Մեյլդաուն հատուկ մրցանակի է արժանացել 10 Years Solo Live ալբոմի համար։

James Farm-ն արժանացել է մրցանակի «Տարվա միջազգային համույթ» անվանակարգում իր երկրորդ ալբոմի՝ City Folk-ի համար։

ECHO Jazz-ի մրցանակները շնորհում է Գերմանիայի Ձայնագրման ակադեմիան, այն համարվում է ամերիկյան «Գրեմմիի» գերմանական անալոգը։ ECHO Jazz-ն անցկացվում է 2010 թվականից և համարվում է 1992 թվականից անցկացվող ECHO Music awards-ի ճյուղավորում։

ECHO Jazz 2016 Awards-ի մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա Համբուրգում՝ մայիսի 26-ին։

echo-jazz-2016-mehldau-james-farm-hamasyan-1200x628

 

Լրահոս

Դիտել ավելին