Կարևոր իրադարձություններ

Դիվանագիտությունը դա միայն հաթաթաներ տալը կամ գոռգոռալ չէ. «Ժողովուրդ»

20 Ապրիլ, 2016 09:44
Դիվանագիտությունը դա միայն հաթաթաներ տալը կամ գոռգոռալ չէ. «Ժողովուրդ»

«Այս երկուշաբթի ԵԽԽՎ-ում մեկնարկած գարնանային նստաշրջանում տեղի ունեցած քննարկումները եւս մեկ անգամ ապացուցում են, որ Հայաստանը դիվանագիտության ասպարեզում լրջագույն խնդիրներ ունի: Ենթադրվում էր, որ քառօրյա պատերազմից հետո ԵԽԽՎ-ում հայկական կողմը պետք է կարողանար միջազգային այդ հեղինակավոր կառույցի ամբիոնն օգտագործելով՝ աշխարհին ներկայացներ Ադրբեջանի գործողությունների հակամարդկային բնույթը: Սակայն ընդհանուր պատկերը, մեղմ ասած, ոչ մի լավ բան չի խոստանում: Բանն այն է, որ ԵԽԽՎ-ի հայկական պատվիրակության անդամները փաստացի ադրբեջանական պատվիրակության հետ հավասար հարթությունում են գտնվում: Ինչը արդեն իսկ մեզ համար աննպաստ է, քանի որ այդ դեպքում Ադրբեջանն իր ֆինանսական ռեսուրսներով շահեկան պայմաններում է հայտնվում:

Իհարկե, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության իշխանական անդամներ Սամվել Ֆարմանյանը, Նաիրա Կարապետյանը, Արմեն Ռուստամյանը ամեն մեկն իրենց հերթին «շան լափ» են լցրել ադրբեջանցիների գլխին: Բայց ողջ խնդիրն այն է, որ դիվանագիտությունը դա միայն հաթաթաներ տալը կամ գոռգոռալ չէ: Արդեն որերորդ անգամ մենք համոզվում ենք, որ ԵԽԽՎ-ում ներկա պատվիրակությունը եւ հատկապես դրա իշխանական մասը, մեղմ ասած, ձախողվել է: Մարդիկ գնում, եվրոպացիների «պորտը տեղն են» դնում եւ հակահայկական հերթական բանաձեւը ձեռքներին՝ վերադառնում: Նրանք մարդկանց հետ անհատական աշխատանք չեն տանում: Այս անգամ էլ ԵԽԽՎ-ում բարձրացվել է հայկական պատվիրակությանը ձայնից զրկելու հարցը: Տեսնենք, թե այս գործընթացն ինչ ավարտ կունենա»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին