Կարևոր իրադարձություններ

Եղանակը Հայաստանում

20 Ապրիլ, 2016 09:02
Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 20-21-ը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: 22-ին ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 20-21-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 22-ի ցերեկը կնվազի 8-10, 23-ի գիշերը‵ 4-5 աստիճանով:

 

Երևանում՝ 

Ապրիլի 20-21-ը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 18-20 մ/վ արագությամբ:

 

Երևանի ապրիլի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`   27.30C (1985 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`      -0.80C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`  13.10C
 

 

Լրահոս

Դիտել ավելին