Կարևոր իրադարձություններ

Թեփից ազատվելու բնական միջոցներ

20 Ապրիլ, 2016 00:00
Թեփից ազատվելու  բնական միջոցներ

Ներկայացնում ենք բնական 3 միջոց, որոնք կօգնեն ազատվել տհաճ այս խնդրից։

1․3 ձվի դեղնուցին ավելացնել 3 ճաշի գդալ մածուն և 1 ճաշի գդալ յուղ՝ ձիթապտղի, կոկոսի, գերչակի կամ արևածաղկի։ Բաղարիչները լավ խառնել և քսել գլխամաշկին։ Պահել 1 ժամ, այնուհետ լավ լվանալ մազերը։

2․Կես կիտրոնի հյութին ավելացնել 1 ճաշի գդալ գերչակի յուղ և 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, լավ խառնել և քսել գլխամաշկին։ Պահել 1 ժամ և լվանալ մազերը։

3․1 ճաշի գդալ մեղրին ավելացնել 1 ճաշի գդալ արևածաղկի յուղ և 4 ճաշի գդալ սոխի հյութ։ Լավ խառնել և քսել գլխամաշկին։ Պահել 1 ժամ և լվանալ։

Մինչ գլխամաշկի համար այս դիմակների կիրառումը պետք է գլուխը լավ լվանալ։ Դիմակները կարելի է կիրառել շաբաթը 2-3 անգամ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին