Կարևոր իրադարձություններ

Չինաստանում գտել են 4.5 հազար տարվա գերեզմանոց

19 Ապրիլ, 2016 20:38
Չինաստանում գտել են 4.5 հազար տարվա գերեզմանոց

4.5 հազար տարեկան գերեզմաններ են գտնվել Չինաստանի Սիչուան նահանգում: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն` հղում անելով Սինխուա գործակալությանը, որին այդ մասին տեղեկացրել էին հնագետները:

Հին գերեզմանոցը տարբեր գերեզմաններով գտնվել է Դաի գավառում: Ինչպես հաղորդել է հնագետների խմբի ղեկավար Չժոու Չժիցինը, գերեզմանները տարբերվում են մեկը մյուսից իրենց ոճով: Ըստ նրա, դա հնագույն և առավել լավ պահպանված գերեզմանոցներից է:

Դամբարանում գտել են լավ պահպանված մարդկային մնացորդներ, ինչպես նաև բազմաթիվ ցուցանշուշներ, այդ թվում` կերամիկայից:

Չժիցինը նշել է, որ այդ բացահայտման շնորհիվ գիտնականները կարող են առավել պարզորոշ պատկերացում կազմել այդ շրջանի մարդկանց կյանքի մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին