Կարևոր իրադարձություններ

Որքան գումար նվիրաբերեց Քրիստինե Պեպելյանը սահմանամերձ Բաղանիսին

26 Հոկտեմբեր, 2015 13:44
Որքան գումար նվիրաբերեց Քրիստինե Պեպելյանը սահմանամերձ Բաղանիսին

Քիչ առաջ Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ երգչուհի Քրիստինե Պեպելյանը գյուղին նվիրաբերել է 600 հազար դրամ գումար. «Շնորհակալությո’ւն Քրիստինեին մեր կողքին լինելու և օգնելու համար: Գումարը կօգտագործենք գյուղի գիշերային լուսավորության ցանցն ընդլայնելու նպատակով»,- հավելեց համայնքապետը:

Հիշեցնենք, որ երգչուհին ավելի վաղ հայտնել էր, որ «Էրեբունի-Երևան-2797» տոնակատարությանը ձեռք բերված հոնորարը նվիրաբերելու է սահմանամերձ Բաղանիսին. «Ես, ինչպես յուրաքանչյուր հայ մարդ, նույնպես խոր ցավով եմ տեղեկանում սահմանին տիրող իրավիճակի մասին: Խոնարհվում եմ հայրենիքիս պաշտպանների առջև, խոնարհվում եմ նաև մեզ իրենց կյանքի գնով պաշտպանած հերոսների շիրիմների առջև, իսկ հայ զինվորիս մայրերին ուժ ու կորով եմ մաղթում: Ինչպես շատ երաժիշտներ, ես նույնպես մեկ ամիս առաջ եմ իմ համաձայնությունը տվել՝ Երևանի տոնին մասնակցելու համար:

Ես այս պահից պաշտոնապես հայտարարում եմ՟ համերգի իմ ողջ հոնորարը ես կկրկնապատկեմ (իմ միջոցներով) և կփոխանցեմ Բաղանիսի գյուղապետարան՝ ինչ-որ չափով փարատելու մեր սահմանամերձ գյուղի բնակիչների հոգսերը»,- ասել էր երգչուհին: Նա կատարեց իր խոստումը: 

 

Լրահոս

Դիտել ավելին