Կարևոր իրադարձություններ

Նաև այսպես անցկացվեցին Սահմանադրության փոփոխությունները

19 Ապրիլ, 2016 17:52
Նաև այսպես անցկացվեցին Սահմանադրության փոփոխությունները

Թերևս ավելորդ է ասել, որ եթե լրագրողի լիազորությունների իրականացումն է խոչընդոտվել, իսկ սա այս բնույթի միակ դեպքը չէ, ապա ինչպիսին է եղել հանրաքվեի հայտնի ելքով շահագրգիռ շատուշատ անձանց վերաբերմունքը, այսպես կոչված, շարքային քաղաքացիների նկատմամբ: Բոլոր դեպքերը չէ, որ արձանագրվել են, բոլոր դեպքերի առնչությամբ չէ, որ բողոք է ներկայացվել ու բանը հասել է իրավապահ մարմիններին, հետո էլ դատարան:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի բնակիչ Արթուր Խուրշուդյանն ուղղակի դիտավորությամբ խոչընդոտել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանող զանգվածային լրատվության միջոցի Hetq.am էլեկտրոնային կայքի ներկայացուցիչ, լրագրող Դիանա Ղազարյանի լիազորությունների իրականացմանը:

Վերը նշված արարքի համար Ա. Խուրշուդյանին մեղադրանք է առաջադրվել առավելագույնը մինչև ՀՀ քրեական օրենսգրքի առավելագույնը մինչև 1 տարի ազատազրկում նախատեսող 149-րդ հոդվածի («Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը») 1-ին մասի հատկանիշով, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին