Կարևոր իրադարձություններ

Ըստ հաղորդման՝ ճանապարհային ոստիկանը բռնության գործադրմամբ զուգորդված անցել է լիազորությունները

19 Ապրիլ, 2016 17:38
Ըստ հաղորդման՝ ճանապարհային ոստիկանը բռնության գործադրմամբ զուգորդված անցել է լիազորությունները

Քաղաքացի Գևորգ Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ մամուլի ծառայությունից։

Մասնավորապես՝ քաղաքացի Գևորգ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի մարտի 4-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողը վարչական պատասխանատվության ենթարկելու հիմնավորվածության հարցի պարզաբանման ընթացքում բռնություն է կիրառել իր նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին և պատճառել մարմնական վնասվածքներ:


Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:


Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին