Կարևոր իրադարձություններ

Լավրովը կայցելի նաև Բաքու

19 Ապրիլ, 2016 17:23
Լավրովը կայցելի նաև Բաքու

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կայցելի նաև Բաքու: Այս մասին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով` Լավրովի Բաքու այցը տեղի կունենա ընթացիկ շաբաթվա վերջին:

Զախարովան ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարը Երևան կայցելի ապրիլի 22-ին: «Կարող եմ հաստատել, որ ուրբաթ Սերգեյ Լավրովը կայցելի Երևան, կանցկացնի մի շարք երկկողմանի բանակցություններ: Իհարկե, ղարաբաղյան կարգավորման թեման ևս քննարկվելու է և լինելու է գլխավորներից մեկը», -ասել է նա` նշելով, որ ՌԴ-ի և Հայաստանի միջև երկկողմանի համագործակցության մնացած թեմաները ևս «անկասկած կգտնվեն քննարկման կենտրոնում»: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ այցի մանրամասները դիվանագիտական առաքելությունը կհնչեցնի ավելի ուշ:

 

Լրահոս

Դիտել ավելին