Կարևոր իրադարձություններ

Ստամբուլում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

19 Ապրիլ, 2016 16:17
Ստամբուլում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

 

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ոգեկոչման արարողություններ տեղի կունենան Թուրքիայում` Ստամբուլում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախորդ տարիների նման այս տարի ևս թուրքական «Ոչ ասա ռասիզմին և խտրականությանը» կազմակերպությունը նա խաձեռնել է մի շարք միջոցառումներ:

Ապրիլի 22-ին «Ջեզայիր» սրահում տեղի կունենա մամուլի ասուլիս, որտեղ կներկայացվեն ոգեկոչման արարողությունները և կդատապարտվի հայերի դեմ Օսմանյան Թուրքիայում իրականացված ոճրագործությունը:

Ապրիլի 24-ին Շիշլիի հայկական գերեզմանատանը Թուրքիայի ժամանակով 15:30-ին կոգեկոչվի թուրքական բանակում էթնիկ խտրականության և ատելության հողի վրա սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըի հիշատակը:

Ավելի ուշ` 19:15-ին Ստամբուլի կենտրոնական` Իսթիքլալ պողոտայում կկայանա ոգեկոչման գլխավոր արարողությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին