Կարևոր իրադարձություններ

Կիևում անցկացվել է ռեքվիեմ-երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին

19 Ապրիլ, 2016 15:10
Կիևում անցկացվել է ռեքվիեմ-երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին
Ուկրաինայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի միցառումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ ապրիլի 18-ին Կիևի Երգեհոնային և կամերային երաժշտության տանը (Նիկոլաեւյան կոստյոլ) տեղի Է ունեցել «Սրտի հիշողություն» ռեքվիեմ-երեկոն՝ ինքնատիպ երաժշտական ծրագրով:
Ուկրաինայի հայերի միության, Ուկրաինայում ՀՀ դեսպանության և Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի կողմից կազմակերպված երեկոյի ընթացքում հնչել են հայ, ուկրաինացի դասականների եւ համաշխարհային երաժշտական արվեստի ստեղծագործություններ:
Երեկոյի ընթացքում ելույթ են Ուկրաինայի ժողովրդական արտիստուհի Օլգա Չուբարյովան, Ուկրաինայի վաստակավոր արտիստուհի Սուսաննա Չախոյանը, միջազգային մրցույթների դափնեկիր Օլգա Վարդանյանը, Ուկրաինայի պետական ակադեմիական նվագախմբի մենակատար Արմեն Կոստանդյանը, Ուկրաինայի ազգային ֆիլհարմոնիայի սաքսոֆոնահարների «Կիեւսաքսկվարտետ» կիեւյան քառյակը, Կիեւի Սուրբ նահատակների հայկական մատուռի երգչախումբը, «Կիեւ» Մունիցիպալ կամերային երգչախումբը, մենակատարների «Կիեւսկայա Կամերատա» ազգային անսամբլը:
Միջոցառմանը ներկա են եղել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, ժողովրդական պատգամավորներ, պաշտոնական անձինք, հասարակական ու քաղաքական գործիչներ, հոգեւորականներ, երկրի տարբեր տարածաշրջանների հայ համայնքների ներկայացուցիչներ:
 
Հայերի ցեղասպանության 101-րդ տարելիցի առթիվ Ուկրաինայի հայերի միության կողմից ստեղծված հատուկ կոմիտեի ծրագրերի համաձայն՝ Ուկրաինայում անցկացվում են խորհրդաժողովներ, համաժողովներ, կլոր սեղաններ, շնորհանդեսներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ եւ շատ այլ միջոցառումներ: Նաեւ բազմաթիվ քաղաքների փողոցներում զետեղված են ցուցապաստառներ, բիլբրոդներ եւ սիթիլայթեր:
 

Լրահոս

Դիտել ավելին