Կարևոր իրադարձություններ

Ալիևի հերը հասկացել էր, հիմի էտ Էշը չի հասկանում, մի հատ էլ դրան ա պետք լավ հասկացնել. Մանվել Գրիգորյան

19 Ապրիլ, 2016 15:08
Ալիևի հերը հասկացել էր, հիմի էտ Էշը չի հասկանում, մի հատ էլ դրան ա պետք լավ հասկացնել. Մանվել Գրիգորյան

Shamshyan.com-ը գրում է. Ալիեւի հերը հասկացել էր, որ հայ ժողովրդին չի կարելի ջղայնացնել, հիմի էտ Էշը չի հասկանում, մի հատ էլ դրան ա պետք լավ հասկացնել: Այս մասին Արցախում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Նշենք, որ ԵԿՄ վարչությունից էլ հարյուրավոր կամավորականներ մեկնեցին Արցախ՝ փոխարինելու իրենց ընկերներին: «Մեր ֆիդայի կամավորական տղերքին եւս մեկ հնարավորություն տրվեց, որ մեր ժանգոտված զենքերը փայլեցնենք: Մահ կամ ազատություն»,- նշեցին կամավորականները:

 

Նրանք ազատագրական երգեր էին երգում՝ միաժամանակ կիսատ թողնելով ու նշելով, որ շարունակությունը կերգեն Բաքվում: Ի դեպ, շատ էին կամավորականները, ովքեր որդիների հետ էին մեկնում առաջնագիծ: Կային նաեւ զոհերի այրիներ, գյուղապետեր, եզդիներ: Աստված բոլորին պահապան:

 

Լրահոս

Դիտել ավելին