Կարևոր իրադարձություններ

ԱՊՀ երկրները շահագրգռված են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ. Լեբեդև

19 Ապրիլ, 2016 13:38
ԱՊՀ երկրները շահագրգռված են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ. Լեբեդև

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՊՀ գործկոմի նախագահ Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ ԱՊՀ երկրները կողմ են ԼՂ-ում իրավիճակի խաղաղ կարգավորմանն ու տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսում թույլ չտալուն:

«Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները մտահոգում են ԱՊՀ երկրների բոլոր ներկայացուցիչներին:

ԱՊՀ-ում անկեղծորեն ցանկանում են, որ ԼՂ տարածաշրջանում լարվածությունը վերացվի, և որ հարևան երկու երկրներ Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն փոխզիջումային որոշում, որպեսզի ոչ մի դեպքում թույլ չտան ռազմական գործողությունների վերսկսում, և որպեսզի սկսեն մտահոգիչ այդ բոլոր խնդիրների խաղաղ լուծման շուրջ երկխոսություն:

Հուսով եմ, որ այդ ցանկությունները հաշվի կառնվեն, և ԱՊՀ ու ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների հավաքական ջանքերը կհանգեցնեն դրական լուծման: Մենք անկեղծորեն խաղաղություն ու բարեկեցություն ենք ցանկանում Հարավային Կովկասում»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին