Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524
    530

  • EUR

    620,5
    632,5

  • RUB

    6,74
    6,98

Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

19 Ապրիլ, 2016 13:04
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պաշտոնական այցով կժամանի  Հայաստան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Հայաստանում պաշտոնական այցով կլինի ապրիլի 25-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը: «Պան Գի Մունը Հայաստանում կլինի ապրիլի 25-ին: Նա այցելելու է տարածաշրջան, լինելու է նաև Վրաստանում, Ադրբեջանում: Հայաստանում նա մեկ օր է մնալու»,-տեղեկացրեց Արմինե Հալաջյանը:

Այն դիտարկմանը, թե ֆրանսահայ լեգենդար երգիչ Շարլ Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն է առկա, թե Պան Գի Մունը Հայաստանում ներկա կլինի «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանը, Արմինե Հալաջյան պատասխանեց, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ֆիզիկապես չի կարողանա ներկա գտնվել մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենալու ապրիլի 24-ին:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը տեղեկացրել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ապրիլի վերջին ծրագրում է առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև երկրորդ անգամ լինել Վրաստանում:

Լրահոս

Դիտել ավելին