Կարևոր իրադարձություններ

Թուրքական ոստիկանությունն այսօր ձերբակալել է Գյուլենի 28 կողմնակցի

19 Ապրիլ, 2016 11:23
Թուրքական ոստիկանությունն այսօր ձերբակալել է Գյուլենի 28 կողմնակցի

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունն այսօր ձերբակալել է 28 մարդու, որոնց կասկածում են ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր իսլամական-հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ:

Պաշտոնական Անկարան Գյուլենի կողմնակիցների գործունեությունը որակում է որպես «զուգահեռ պետություն»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կարծիքով՝ Գյուլենը ձգտում է տապալել թուրքական կառավարությունը:

Թուրքիայի նախագահը 2013 թվականի բողոքի ակցիաները, թուրքական ղեկավարության հեռախոսազրույցների գաղտնալսումներն ու 2013 թվականի դեկտեմբերի հակակոռուպցիոն հնչեղ արշավը պայմանավորում է հենց Գյուլենի ու նրա կողմնակիցների գործունեությամբ:

Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածների թվում կան նաև ոստիկանության սպաներ, լրագրողներ, փաստաբաններ: Ընդհանուր առմամբ տրված է 64 մարդու ձերբակալելու հրաման: Գործողությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին