Կարևոր իրադարձություններ

Ծովով Հունաստան ժամանող ներգաղթյալների հոսքը զգալիորեն նվազել է. Frontex

19 Ապրիլ, 2016 10:30
Ծովով Հունաստան ժամանող ներգաղթյալների հոսքը զգալիորեն նվազել է. Frontex

Ծովով Հունաստան ժամանող ներգաղթյալների հոսքը զգալիորեն նվազել է ԵՄ-ի և Թուրքիայի միջև անօրինական ներգաղթյալների արտաքսման մասին համաձայնագրի կնքումից հետո։ Այդ մասին հայտնել է Frontex եվրոպական սահմանային գործակալությունը։

 

Մարտին գրանցվել է ծովով Հունաստան ժամանած 26,4 հազար ներգաղթյալ, իսկ մարտի 20-ից հետո գրանցվել է միայն 3,5 հազար մարդ:

 

Frontex-ը հայտնում է, որ ապրիլի առաջին կեսին իշխանությունները գրանցել են օրական 100-ից քիչ մարդու ժամանում։ Հոսքի նվազման վրա ազդած գլխավոր գործոնները գործակալությունում անվանել են ԵՄ-ի և Թուրքիայի միջև համաձայնագիրը և Մակեդոնիայի որոշումը՝ սահմանափակել Հունաստանից ժամանող ներգաղթյալների թիվը:

 

Միևնույն ժամանակ, գործակալությունը նշում է փետրվարի համեմատ ծովով Իտալիա ժամանող ներգաղթյալների հոսքի գրեթե կրկնակի ավելացում։ Մարտին այնտեղ ժամանել է 9600 մարդ, մինչդեռ 2015 թվականի մարտին եղել է 2283 մարդ:  Հունաստան ժամանում են հիմնականում փախստականներ Սիրիայից, Աֆղանստանից և Իրաքից, Իտալիա՝ Նիգերիայից, Սոմալիից և Գամբիայից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին