Կարևոր իրադարձություններ

Հայաստանցի վարորդները, ովքեր ավտոմեքենաներ էին ներմուծել ՌԴ-ից և չէին ազատվել ԱԱՀ-ից, սկսել են խորամանկ քայլի դիմել. «Ժողովուրդ»

19 Ապրիլ, 2016 08:01
Հայաստանցի վարորդները, ովքեր ավտոմեքենաներ էին ներմուծել ՌԴ-ից և չէին ազատվել ԱԱՀ-ից, սկսել են խորամանկ քայլի դիմել. «Ժողովուրդ»

Այս օրերին հայաստանցի այն վարորդները, ովքեր ավտոմեքենաներ էին ներմուծել Ռուսաստանից և չէին ազատվել ավելացված արժեքի հարկի 20 տոկոս վճարից, սկսել են խորամանկ քայլի դիմել։ Հիշեցնենք, որ մարտի 26– ին Սերժ Սարգսյանը ստորագրել Էր ՀՀ Աժ ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում՝«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների մասին փաթեթը։ Այն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Այսպես մարտի 31-ից սկսած՝ ԵՏՄ տարածքից Հայաստան ներմուծված մեքենաների համար 20 տոկոս ԱԱՀ չպիտի գանձվի։ Սակայն այն վարորդները, ովքեր ԵՏՄ տարածքից ավտոմեքենա են ներմուծել մինչև մարտի 31-ը, այս արտոնությունից չեն օգտվում։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ մինչև մարտի 31-ը ԵՏՄ տարածքից ՀՀ ավտոմեքենա ներմուծած քաղաքացիները կրկին հետ են վերադառնամ ՌԴ, սահմանը հատում և վերադառնում։ Արդյունքում, նրանք ազատվում են 20 տոկոս ԱԱՀ-ից:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին