Կարևոր իրադարձություններ

Կնճիռների դեմ ներարկումից հետո բոտոքսը ընկնում է գլխուղեղ

18 Ապրիլ, 2016 14:54
Կնճիռների դեմ ներարկումից հետո բոտոքսը ընկնում է գլխուղեղ

Դիմախաղային կնճիռների դեմ ներարկումից հետո բոտոքսը ընկնում է անմիջապես գլխուղեղ և նույնիսկ ողնուղեղ: Այսպիսի սենսացիոն եզրակացություն է արվել վերջերս կատարված հետազոտության արդյունքում, որը հրապարակվել է Neuroscience ամսագրում:

Օրգանիզմ ներմուծվելու պահին բոտուլինիկ տոքսինի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ բոտոքսը նյարդերով հասնում է կենտրոնական նյարդային համակարգ:

Չնայած այս բացահայտմանը՝ այլ գիտնականներ նշում են, որ նյարդային համակարգում բոտուլինիկ տոքսինի առկայության հետ կապված ռիսկերը կախված են նյութի չափաքանակից, ինչն էլ ի վերջո կարող է իսկապես հասնել գլխուղեղ:

«Բոտոքսն անվտանգ բուժում է, որն օգտագործվում է ավելի քան 20 տարի, և ոչ մի կողմնակի ազդեցություն չունի՝ բացի տեղային կաթվածից, և հաճախ դեղամիջոցն օգտագործվում է մկանային հիպերակտիվության բուժման համար»,- հոդվածը մեկնաբանում է պրոֆեսոր Ֆրեդերիկ Մենյեն:

Հայտնի է, որ բոտուլինիկ տոքսինի ներարկումներն իրականում դեմքի մկանների կաթված են առաջացնում: Այդ կաթվածը բավական չափավոր է, և հենց դա է նպաստում կնճիռների նվազմանը, հարթմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին