Կարևոր իրադարձություններ

ԵԽԽՎ օրակարգում չի ընդգրկվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված որևէ հարց

18 Ապրիլ, 2016 13:23
ԵԽԽՎ օրակարգում չի ընդգրկվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված որևէ հարց
ԵԽԽՎ քաղաքական բյուրոյի նիստում այսօր՝ ապրիլի 18-ին, որոշում է կայացվել ԵԽԽՎ օրակարգում չընդգրկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված որևէ հարց:
 
Այս մասին Shabat.am-ին փոխանցեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
 
«Բյուրոն այսօր որոշեց ակտուալ ընթացիկ թեմա դարձնել ոչ թե Ղարաբաղի խնդիրը, այլ «պանամական դոսյեն», ինչը նշանակում է, որ մենք ազատ ենք նաև մնացած քննարկումների, զեկույցների կոնտեքստում խոսել Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունների վերաբերյալ»,-ասաց Զոհրաբյանը:
 

Լրահոս

Դիտել ավելին