Կարևոր իրադարձություններ

Ըստ ԿԸՀ նախնական արդյունքների՝ Հրազդանում, Սպիտակում և Թալինում հաղթել են գործող քաղաքապետները

18 Ապրիլ, 2016 11:33
Ըստ ԿԸՀ նախնական արդյունքների՝ Հրազդանում, Սպիտակում և Թալինում հաղթել են գործող քաղաքապետները

Ապրիլի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ԿԸՀ նախնական արդյունքով առավել խոշոր 3 քաղաքում հաղթել են  գործող քաղաքապետները։ Ըստ այդմ՝ Հրազդանում հաղթել է Արամ Դանիելյանը, Սպիտակում՝ Գագիկ Սահակյանը, Թալինում՝ Սարգիս Արամյանը։

 

Արամ Դանիելյանն  առաջ է անցնել իր հիմնական մրցակից Սասուն Միքայելյանից ձայների  12 510 : 10 267 հարաբերակցությամբ: Հրազդանում առաջադրված երրորդ թեկնածուն` «Հայկական վերածնունդ»   կուսակցության անդամ Արթուր Միսակյանը ստացել է  1237 ձայն:


Անվավեր է համարվել 813 քվեաթերթիկ: Ըստ ԿԸՀ-ի` Հրազդանում ընտրելու իրավունք ունեցող 44338 ընտրողներից գրանցված և քվեաթերթիկ ստացած /ըստ ստորագրությունների./ անձանց թիվը կազմել է 24861:


Սպիտակի գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Գագիկ Սահակյանը ստացել է 4463 ձայն, նրա մրցակից, նախկին քաղաքապետ , Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատուրյանը` 2933:


Անվավեր քվեաթերթիկների թիվը 260 է, քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 13 278  անձանցից 7661-ը:


Թալինում առաջին տեղում  Սարգիս Արամյանն է` իր 1993 ձայնով, նրանից բավական հետ է մնում  Տիգրան Հարությունյանը` 1036 ձայնով,  իսկ  մյուս թեկնածու  Գուրգեն Գրիգորյանը ստացել է  168 ձայն: Թալինի տարածաշրջանում անվավեր քվեաթերթիկների թիվը 70 է, իսկ քվեարկությանը մասնակցել է  3305 քաղաքացի` ընտրելու իրավունք ունեցող  5296 ՀՀ քաղաքացիներից:


Հիշեցնենք, որ Գուրգեն Գրիգորյանը «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է  Սարգիս Արամյանը `ՀՀԿ-ական , իսկ անկուսակցական Տիգրան Հարությունյանի թեկնածությունը պաշտպանում է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։


Հիշեցնենք նաև, որ ըստ ընտրական օրենսդրության` այսօր մինչև ժամը 18-ը թեկնածուները կարող են ներկայացնել ընտրություններ անվավեր ճանաչելու մասին դիմումներ:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին