Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հայտնել են զենքի արտահանման մակարդակը 15 միլիարդ դոլարի սահմաններում պահպանելու մասին

17 Ապրիլ, 2016 21:40
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հայտնել են զենքի արտահանման մակարդակը 15 միլիարդ դոլարի սահմաններում պահպանելու մասին

Ռուսական զենքի արտահանման մակարդակը մոտակա 2-3 տարում կպահպանվի շուրջ 15 միլիարդ դոլարի սահմաններում: Այդ մասին TASS-ին հայտնել է ՌԴ ՊՆ ռազմատեխնիկական համագործակցության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը:

«Ինչ վերաբերում է արտահանման անցյալ տարվա ծավալին, արդեն հավանաբար գիտեք, որ պլանը կատարվել է նույնիսկ թեթև գերակատարմամբ` չնայած բոլոր օբյեկտիվ դժվարություններին»,- հայտնել է նա:

Նրա խոսքով, հույս կա, որ «մոտակա 2-3 տարում այդ մակարդակը կպահպանվի»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համաձայն Աշխարհի խնդիրների հետազոտման ստոկհոլմյան ինստիտուտի տվյալների` ԱՄՆ-ը և Ռուսաստանը վաճառվող զենքի ծավալներով առաջնորդում են զենքի շուկայում:

 

Լրահոս

Դիտել ավելին