Կարևոր իրադարձություններ

Կանադայի ափերի մոտ նավ է խորտակվել. կա 4 զոհ

26 Հոկտեմբեր, 2015 09:48
Կանադայի ափերի մոտ նավ է խորտակվել. կա 4 զոհ

Կանադայի Տոֆինո քաղաքից ոչ հեռու զբոսանավ է խորտակվել: Այս մասին հայտնում է France-Presse-ը:

Աղետի հետևանքով կա 4 զոհ: Այս պահին հայտնի է միայն 8 տուժածի մասին: Նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Շտապօգնության աշխատակիցերը մտավախություն են հայտնում, որ զոհերի թիվը կարող է աճել:

Նահանգի փրկարարական համակարգող կենտրոնի ներկայացուցիչները հայտնել են, որ նավի վրա աղետի պահին եղել է 27 մարդ:

Jamie`s Whale Watching ընկերության զվոսանավը զբոսանք էր կազմակերպել` կետերին հետևելու համար: Վարկածներից մեկի համաձայն, նավը կարող էր շրջել հենց կետը: 

 

Լրահոս

Դիտել ավելին