Կարևոր իրադարձություններ

Բրյուսելում 2000 մարդ է մասնակցում «Ընդդեմ թշնամանքի» երթին

17 Ապրիլ, 2016 18:12
Բրյուսելում 2000 մարդ է մասնակցում «Ընդդեմ թշնամանքի» երթին

Արդեն մոտ երկու հազար մարդ է դուրս եկել Բրյուսելի փողոցները, որպեսզի մասնակցի «Ընդդեմ թշնամանքի» երթին: Երթը նվիրված է մարտի 22-ի ահաբեկչություններին: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը` հղում անելով քաղաքային ոստիկանության տվյալներին:

«Ներկայումս մոտ 2000 մարդ է ներկա»,- նշել է ոստիկանության ներկայացուցիչը:

«Ընդդեմ թշնամանքի» երթը պետք է անցկացվեր ահաբեկչություններից մի քանի օր անց, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով` տեղափոխվեց այսօր երկրի իշխանությունների խնդրանքով:

 

Լրահոս

Դիտել ավելին