Կարևոր իրադարձություններ

Տեղի ունեցավ ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի հուղարկավորությունը

17 Ապրիլ, 2016 16:12
Տեղի ունեցավ ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի հուղարկավորությունը

Ապրիլի 16-ին Երեւանի սգո սրահներից մեկում տեղի ունեցավ ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանի հոգեհանգստի արարողությունը: Հայտնի ռեժիսորի հարազատներին եւ մտերիմներին ցավակցելու էին եկել նրա ընկերներն ու գործընկերները:

Հոգեհանգստին ներկա էր նաեւ Հայաստանի Կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը:

Սուրեն Թադեւոսյանի հարազատների եւ գործընկերների ցավը մեծ էր… Նրանք դժվարացան տվյալ պահին որեւէ խոսք ասել իրենց ընկերոջ մասին.

«Ի՞նչ կարող ենք ասել Սուրենի մասին…Մեր Սուրենն էր…»,-նշեց քաղաքական եւ հասարակական գործիչ, խմբագիր Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Սուրեն Թադեւոսյանը մահացել է ապրիլի 10-ի գիշերը` Վալենսիայի հիվանդանոցներից մեկում։ Ռեժիսորը 40 տարեկան էր։ Նա տեւական ժամանակ բուժումներ էր ստանում Իսպանիայում։ Ռեժիսորի մոտ շաքարային դիաբետ էր հայտնաբերվել, իսկ մի քանի ամիս առաջ Սուրենը ինսուլտ էր ստացել:

Սուրեն Թադեւոսյանը շատերիս հայտնի է ՈՒՀԱ-ի խմբից։ Բացի այդ նա խաղացել է «Մեր բակը» ֆիլմում։ Իր գործունեության ընթացքում տարբեր մրցանակաբաշխություններում նա արժանացել է «Տարվա լավագույն տեսահոլովակ», «Տարվա լավագույն ռեժիսոր», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմի սցենար» եւ այլ մրցանակների։

 

Լրահոս

Դիտել ավելին