Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի դեմ գործողությունները

17 Ապրիլ, 2016 15:01
ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի դեմ գործողությունները

ԱՄՆ նախագահի գրասենյակը պատրաստվում է ավելի շատ զինվորականներ ուղարկել Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտիկների պատրաստման համար և տարածաշրջան ուղարկել լրացուցիչ ռազմական տեխնիկա: Այ մասին գրում է The New York Times-ը:

Վաշինգտոնը կարող է ուժեղացնել հատուկ ջոկատայինների թիվը, որոնք մարտիկների են պատրաստում Սիրիայում, 50-ից հասցնելով մինչև 200-ի: Ամերիկացի զինվորականները, կպատրաստեն մարտիների, որոնք կմասնակցեն Ռաքքա քաղաքն ԻՊ-ից ազատագրելու գործողությանը: 

ԱՄՆ-ն հաջորդշաբաթ կհայտարարի ներկայության ուժեղացման մասին, սակայն դեռ ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Բաղդադը վերջնական որոշում չեն կայացրել, նշում է թերթը:

 

Լրահոս

Դիտել ավելին