Կարևոր իրադարձություններ

Դիմահարդարման դաս. ստվերաներկ քսելու տեխնիկան ըստ աչքի կառուցվածքի.լուսանկարներ

17 Ապրիլ, 2016 00:00
Դիմահարդարման դաս. ստվերաներկ քսելու տեխնիկան ըստ աչքի կառուցվածքի.լուսանկարներ

Ելնելով աչքի կտրվածքից՝ ստվերաներկ քսելու տեխնիկան տարբեր է։ Wnews.am-ը ներկայացնում է, թե աչքի որ ձեւին ստվերաներկ քսելու որ տեխնիկան է համապատասխանում։

1

Կլորավուն աչքեր. Մուգ ստվերաներկը քսեք կոպերի մեջտեղում, իսկ անկյուններում օգտագործեք ավելի բաց երանգներ։

2

Սուր աչքեր. Նեյտրալ տոնը քսեք կոպերի վերեւի հատվածում, իսկ մուգ տոնով ընդգծեք կոպերի ծալվածքի հատվածը։

3

Ասիական կտրվածքով աչքեր.  Թարթիչների աճին զուգահեռ մուգ ստվերաներկ քսեք եւ աստիճանաբար անցեք բաց ստվերաներկի։

4

Խորը աչքեր. Մուգ ստվերաներկը քսեք կոպերի ծալվածքի եւ դրսի անկյունում եւ աստիճանաբար բացացրեք երանգը։

5

Ոչ մեծ աչքեր. Այս դեպքում մուգ ստվերաներկը պետք է քսել վերին կոպերի հատվածում, իսկ հոնքերի տակ բաց ստվերաներկ օգտագործել, այսպիսով աչքերը տեսողականորեն մեծ կերեւան։

6

Կախված եւ ծանր կոպեր. Ներքեւի կոպերին բաց ստվերաներկ օգտագործեք, իսկ մուգ ստվերաներկը քսեք վերեւի կոպերին մինչեւ հոնքերն ընկած հատվածը, որպեսզի «բացեք» աչքերը։

7

Կախ ընկած աչքեր. Մուգ ստվերաները քսեք կոպերի մեջտեղից եւ աստիճանաբար այն դեպի վերեւ տարեք։

8

Դեպի վեր բարձրացող աչքեր. Ստվերաներկով ընդգծեք թարթիչների աճին զուգահեռ  վերին եւ ներքեւի կոպերի հատվածը, կարող եք փոքր ինչ անցնել գիծը, իսկ մյուս հատվածներին բաց ստվերաներկ օգտագործեք։

 

Լրահոս

Դիտել ավելին