Կարևոր իրադարձություններ

Բրյուսելի ահաբեկիչներից մեկը նկարահանվել է վավերագրական ֆիլմում

16 Ապրիլ, 2016 20:27
Բրյուսելի ահաբեկիչներից մեկը նկարահանվել է վավերագրական ֆիլմում

23-ամյա շվեդ, սիրիական ծագում ունեցող անձը, ով կալանավորվել էր Բրյուսելի ահաբեկչություններից հետո, նկարահանվել է Մալմյոում հաջող ներգաղթի մասին պատող փաստավավերագրական ֆիլմում: Այս մասին հայտնում է «Russia Today»-ը:

Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է սպորտը օգնել ներգաղթյալներին հարմարվել քաղաքին: Ծրագրի շրջանակում նա խաղացել է ֆուտբոլային թիմում:

«Ուսաման մռայլ էր, սակայն նա լավ խաղացող էր և մշտապես եղել է թիմի լավագույն խաղացողներից մեկը: Նրա հետ երբեք խնդիր չի եղել»,- «Malmo» ֆուտբոլային ակումբի մարկետինգի մենեջերի խոսքը մեջբերում է «Telegraph» թերթը:

Ուսամա Քրայեմը մասնակցություն է ունեցել Բրյուսելի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներում: Նա ձերբակալվել էր Մոհամմեդ Աբրինի հետ, ով ձերբակալվել էր ապրիլի սկզբին՝ Փարիզի և Բրյուսելի ահաբեկչությունների մեջ մասնակցություն ունենալու կասկածանքով:

 

Լրահոս

Դիտել ավելին