Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ են կանայք հիասթափվում տղամարդկանցից

25 Հոկտեմբեր, 2015 23:24
Ինչու՞ են կանայք հիասթափվում տղամարդկանցից

Իհարկե, երբ կինը հանդիպում է տղամարդուն, առաջին հերթին նրան գրավում է տղամարդու առնականությունը, տղամարդկային էներգիան, նրա ուժը եւ այլն։ Կանայք ոգեշնչվում են նրա նվաճումներով, ձեռքբերումներով ու հաղթանակներով։ Չէ որ կինը ցանկանում է, որ իր կողքին վճռական ու սկզբունքային մարդ կանգնած լինի, որպեսզի նա իրեն պաշտպանված զգա։ Սակայն տղամարդիկ ամուսնանալուց հետո շատ են փոխվում եւ հանուն կնոջ դիմում է ամեն քայլի։ Օրինակ՝ տղամարդը կարող է չշփվել իր ընկերների հետ, քանի որ կինը պայման է դրել՝ «կամ ես, կամ նրանք»։ Այնուհետեւ ժամանակի ընթացքում տղամարդը մոռանում է իր հետաքրքրությունների (օրինակ՝ արշավների, ձկնորսության գնալ) մասին։ Կինը մշտապես հորդորում է տղամարդուն, որ նա մտածի ընտանիքի ապահովության եւ ապագայի մասին։ Արդյունքում հանուն կնոջ եւ երեխաների սիրող տղամարդը դառնում է հոգատար հայր, սակայն դժբախտ տղամարդ։ Արդյունքնում մի քանի տարի անց կինը հիասթափվում եւ մեկ ուրիշին է գտնում, քանի որ ամուսինն արդեն հետաքրքիր չէ իր համար։ Իսկ ո՞վ տղամարդուն այդպիսին դարձրեց։ Ո՞վ ստիպեց նրան դադարել տղամարդ լինել։ Ո՞վ տղամարդուն թույլ չտվեց առնական եւ ուժեղ լինել։ Այո, ամուսնությունից հետո կինը փորձում է տղամարդուն փոխել եւ ընտանիքի հայր դարձնել՝ իր իսկ հարմարավետության համար։ Տղամարդիկ համաձայնում են, քանի որ կամ իսկապես շատ են սիրում կանանց, կամ նրանք նույնպես մեծացել են նման ընտանիքում։ Իսկ կինն իր կողքին մշտապես ցանկանում է ուժեղ հենարան զգալ, ինչն արդեն նա չի տեսնում իր ամուսնու մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին