Կարևոր իրադարձություններ

Օրեր առաջ մահացել է ԱԹՍ-ի հարվածից վիրավորված Սիսիանի ջոկատի կամավորներից մեկը

16 Ապրիլ, 2016 18:28
Օրեր առաջ մահացել է ԱԹՍ-ի հարվածից վիրավորված Սիսիանի ջոկատի կամավորներից մեկը

Ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորվել էր Արցախ մեկնած Սիսիանի ջոկատի անդամ Արմեն Արեգի Հովհաննիսյանը: Մի քանի օր տևած կենաց և մահու համառ պայքարում, սակայն, Արմենի կյանքը փրկել չի հաջողվել: Այս մասին Razm.info-ն տեղեկանում է մարզային «Որոտան» կայքից:

Արմեն Արեգի Հովհաննիսյանը Նկարը` «Բարի գալուստ, Սիսիան» ֆեյսբուքյան էջից

Արմեն Արեգի Հովհաննիսյանը
Նկարը` «Բարի գալուստ, Սիսիան» ֆեյսբուքյան էջից

Razm.info-ն տեղեկացավ, որ Արմեն Արեգի Հովհաննիսյանը Սյունիքի մարզի, Ծղուկ համայնքից էր,  հուղարկավորությունը եղել է ապրիլի 9-ին: Կամավորականը 38 տարեկան էր:

 

Լրահոս

Դիտել ավելին