Կարևոր իրադարձություններ

Գյումրու Հայորդաց տունը դադարեցնում է «Աջակցություն սահմանին» նախաձեռնությունը

16 Ապրիլ, 2016 17:41
Գյումրու Հայորդաց տունը դադարեցնում է «Աջակցություն սահմանին» նախաձեռնությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց տունը դադարեցնում է «Աջակցություն սահմանին» նախաձեռնությունը: Այս մասին ապրիլի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյան-Բաբունցը:»Քանի որ նախաձեռնությունը սկսել ենք  ՖԲ սոցիալական ցանցի հայտարարությամբ, նույն ցանցով հայտա րարությամբ էլ դադարեցրինք նախաձեռությունը, քանի որ կարծում ենք, որ այլևս սնունդ ուղղարկելու կարիքը  չկա»,-նշեց Աստղիկ Եդիգարյան-Բաբունցը:

Այս օրերին սահմանին կանգնած զինվորին ու Արցախի բնակչությանը օգնելու միահամուռ դրսևորումը զարմացրել է բոլորին, այդ թվում նաև նախաձեռնության հեղինակներին, ովքեր փաստում են, որ նախաձեռնությունը մեկնարկել էր՝ ի սկզբանե միտք ունենալով 1 մեքենա բեռ ուղղարկել, սակայն, արդյունքում,  ապրիլի 3-13 ընկած հատվածում միայն Գյումրու Հայորդաց տան կողմից  Արցախ է ուղղարկվել   շուրջ 40 տոննա բեռ՝ 13 մեքենա, որից միայն 1 մեքենան Ստեփանակերտի կենտրոնական շտաբ, մյուսները տարբեր զորամասեր:

«Տասնօրյա ժամկետում կատարած աշխատանքը  հաճելիորեն զարմացրեց: Ի սկզբանե չէինք կանխատեսել նման մասշտաբներ և կարծում էինք, որ 1 մեքենա հազիվ կարողանանք ուղարկել: Սակայն, ինչպես միշտ է եղել, թիկունքը միշտ էլ սատարել է ճակատում գտնվողին և որպեսզի հայ զինվորը զգար, որ իր թիկունքին հայ ժողովուրդն է, մենք էլ որոշեցինք մասնակիցը լինել այս նախաձեռնությանը: Այս ընթացքում հուզիչ շատ դեպքերի ենք հանդիպել, երբ նախաձեռնությանը միացել է  զոհված ազատամարտիկի մայրը, ում թոռնիկն այսօր ծառայում է Արցախում, նախակրթարանի երեխաների աջակցությունը, բայց ամանահուզիչը զինվորներից ստացած շնորհակալական զանգերն են, երբ բացելով արկղները այնտեղ գտել են Գյումրու մի քանի դպրոցների աշակերտների նամակները: Արձագանքերը շատ են, տարբեր զորամասերից: Անչափ շնորհակալ ենք Շիրակի մարզի ազգաբնակչությանը, քանի որ սա մեկ հոգու աշխատանք չէ, այլ թիմային: Շնորհակալ ենք այն մեծ վստահության համար, որ ունեցանք:Հավանաբար Մայր Աթոռի կառուցը պետք է այս առաքելությամբ զբաղվեր և ժողովուրդը մեզ վստահեց՝ անգամ 1 տուփ ծխախոտը ծառայեց իր նպատակին: Կարևոր չէ՝ ով ինչքան ու ինչ աջակցությամբ, կարևորը այն միասնականությաÕ ¶ ոգին էր, որ ապշեցրեց: Պապիկ է եղել, որ 1 տուփ ծխախոտ է բերել, տատիկ է եղել, որ չի թողել նույնիսկ օգնենք, որ աստիճաները բարձրանա, եկել են փոքրիկ  երեխաներ դրել են 1 տուփ թխվածքաբլիթ ու լաց լինելով գնացել: Գիտակցական մի ուրիշ մակարդակ  էր որից միայն հիացմունք ենք ապրել՝ հասկանալով, որ մեր ուժի միասնության մեջ է»,-նշեց Աստղիկ Եդիգարյան-Բաբունցը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց տան կողմից կազմակերպված նախաձեռնությանը  վարակիչ թափով միացել են  ոչ միայն Գյումրիում, այլ նաև մարզի շատ գյուղական համայնքներ:Հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ, առաջին անհրաժեշտության դեղորայք՝ ամեն մարդ բերել է ինչ կարողացել է:

«Ողջ բեռը հասել է նպատակին, ինչի մասին վկայում են փաստաթղթերը, լուսանկարները, ինչպես նաև զինվորների արձագանքը: Մարդկանց հոսքը չի դադարում: Անգամ, երբ հայտարարեցինք  նախաձեռնության դադարեցման մասին, մարդկանց հոսքը շարունակվում է, այս օրերին բերված սննդամթերքը  որոշել ենք բաժանել զինվորականներ ունեցող վատ պայմաններում բնակվող ընտանիքներին: Արդեն 3 ընտանիքի մեծ քանակությամբ օգնություն ենք տարել,   մնացածը նույն ձևով կբաշխվի»,-հավելեց  Աստղիկ Եդիգարյան-Բաբունցը:

Ողջ աշխատանքերն համակարգվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության կողմից, Շիրակի թեմի հովանավորությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին