Twitter-ի ղեկավար Ջեք Դորսին իր աշխատակիցներին է փոխանցել ընկերության բաժնետոմսերի 1 տոկոսը, որը գնահատվում է 200 մլն դոլար:
«Իմ բաժնետոմսերի մեկ երրորդը (ընկերության 1 տոկոսը) տալիս եմ մեր աշխատակիցներին` ներդրում կատարելով անմիջականորեն մարդկանց մեջ», - Корреспондент-ի փոխանցմամբ` հայտարարել է ընկերության ղեկավարը:
Չնայած 1 տոկոս արժեթղթերի փոխանցմանը` Դորսին նախկինի պես շարունակում է լինել Twitter-ի` մեծությամբ 7-րդ բաժնետերը: Նրա մասնաբաժինն ընկերությունում կազմում է բաժնետոմսերի 2.23 տոկոսը:
Հիշեցնենք, որ Twitter-ը զանգվածային կրճատումներ է անցկացրել. Ընկերությունից 330 աշխատակից է հեռացել, ինչը կազմում է ընկերության անձնակազմի 8 տոկոսը` ողջ աշխարում: