Կարևոր իրադարձություններ

Արամ Ավագյանն Օլիմպիական ուղեգիր նվաճեց Թուրքիայում

16 Ապրիլ, 2016 16:23
Արամ Ավագյանն Օլիմպիական ուղեգիր նվաճեց Թուրքիայում

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարում քիչ առաջ 56 կգ քաշային Արամ Ավագյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր՝ հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Մեր մարզիկը երեկ ադրբեջանցու հետ մենամարտում մրցավարական անարդարությունների զոհը դարձավ, ինչի պատճառով ստիպված էր օգտագործել օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու վերջին հնարավորությունն ու պայքարել 3-րդ տեղի համար:

Այսօր Արամն ապացուցեց, որ նույնիսկ անարդար մրցավարությունն անզոր է ուժեղ կամքի դիմաց: Արամը հաղթեց Ուկրաինացի Միկոլա Բուցենկոյին ապահովեց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի 3-րդ օլիմպիական ուղեգիրը:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին