Կարևոր իրադարձություններ

Զարիֆը մեկնելու է Նյու Յորք՝ կլիմայի մասին համաձայնագրի ստորագրման համար

16 Ապրիլ, 2016 15:00
Զարիֆը մեկնելու է Նյու Յորք՝ կլիմայի մասին համաձայնագրի ստորագրման համար

Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեկնելու է Նյու Յորք, որտեղ հաջորդ շաբաթ տեղի է ունենալու կլիմայի վերաբերյալ պատմական համաձայնագրի ստորագրումը։

Զարիֆը ԱՄՆ է մեկնելու ապրիլի 18-ին։ ՄԱԿ-ում ակնկալում են, որ աշխարհի 155 պետություններ ստորագրելու են դեկտեմբերին Փարիզում ձեռք բերված կլիմայի վերաբերյալ համաձայնագիրը։ Այդ արարողությունը Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում անցկացվելու է ապրիլի 22-ին։

ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 196 երկրների ներկայացուցիչները կլիմայի փոփոխությունների վերաբերյալ համաձայնագիրը Փարիզում ստորագրել են նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին, որը 2020 թվականից հետո հստակեցնելու է դրանց կանխման միջոցները։

 

Լրահոս

Դիտել ավելին