Կարևոր իրադարձություններ

Հաճելիորեն զարմացած եմ Հայաստանի առաջնության մակարդակով. Սերգեյ Յուրան

16 Ապրիլ, 2016 14:01
Հաճելիորեն զարմացած եմ Հայաստանի առաջնության մակարդակով. Սերգեյ Յուրան

«Միկա»-ի գխավոր մարզիչ Սերգեյ Յուրանը հարցազրույց է անցկացրել «Спорт-Экспресс»-ի թղթակցի հետ՝ պատմելով թիմի՝ Հայաստանի գավաթի եզրափակիչ դուրս գալու մասին:

– Թիմն ունի նվազագույն բյուջե, բայց մեզ հաջողվեց դուրս գալ Գավաթի եզրափակիչ: Հաղթեցինք մի թիմի, որը պայքարում է 2-րդ, 3-րդ տեղի համար: Հաճելի է: Մենք պետք է աշխատենք ցանկացած պարագայում, հասնենք արդյունքի: Փորձում ենք անել առավելագույնը:

– Եզրափակիչում խաղալու եք «Բանանց»-ի դեմ, որտեղ աշխատում է Ռոման Ասխաբաձեն: Մտապահո՞ւմ եք այս դուելը.

– Ո՛չ: Նա աշխատում է «Բանանց»-ում, իսկ ես՝ «Միկա»-ում, թեպետ նրա թիմի բյուջեն մեր բյուջեից տասն անգամ մեծ է: Ինչևէ, կխաղանք ու ամեն ինչ կանենք հաղթելու համար: Եզրափակիչը մայիսի 4-ին է:

– Հայաստանի առաջնությունն ինչո՞վ է հիասթափեցրել Ձեզ.

– Ավելի շատ դրական պահեր է պարգևել: Իմ թիմը չի կարող թույլ տալ իրեն լուրջ տրանսֆերներ իրականացնել: Այս պայմաններում բարդ, բայց հաճելի է աշխատել: Մարզչի համար սա լավ փորձ է: Անկեղծ ասած՝ կարծում էի՝ Հայաստանի առաջնությունն ավելի թույլ է: Հաճելիորեն զարմացած եմ առաջնության մակարդակով: Լավ թիմեր ու ֆուտբոլիստներ կան այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին