Կարևոր իրադարձություններ

Իրանի կենտրոնական նահանգներում ջրհեղեղների հետևանքով 4 մարդ է մահացել

16 Ապրիլ, 2016 12:21
Իրանի կենտրոնական նահանգներում ջրհեղեղների հետևանքով 4 մարդ է մահացել

Իրանի կենտրոնական նահանգներում ջրհեղեղների հետևանքով առնվազն 4 մարդ է մահացել, հայտնել է արտակարգ իրավիճակների հարցով իրանական կազմակերպության ղեկավար Ամին Սաբերինիան:
 

«Չորս մարդ է մահացել և ևս 2-ը անհետ կորած են համարվում ջրհեղեղների հետևանքով, որոնք պատուհասել են ամբողջ երկրին վերջին օրերի ընթացքում»,- նշել է պաշտոնյան:


Իրանական Կարմիր Կիսալուսին կազմակերպության տվյալներով` ջրհեղեղներից տուժել է 126 քաղաք 12 նահանգներում: Անդադար հորդառատ անձրևների պատճառով բարձրացել է ջրի մակարդակը գետերում: Երկրի հարավում Կարուն գետի հովտում տուժել է 5.600 մարդ: Բոլոր վայրերում ընթանում են փրկարարական և վերականգնողական աշխատանքներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին