Կարևոր իրադարձություններ

Պենտագոնը հայտարարել է լազերի և էլեկտրամագնիսային ազդակների հիմքով Հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին

16 Ապրիլ, 2016 12:20
Պենտագոնը հայտարարել է լազերի և էլեկտրամագնիսային ազդակների հիմքով Հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին

Պենտագոնը հայտարարել է լազերի և էլեկտրամագնիսային ազդակների հիմքով Հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին, որոնց նպատակը լինելու է հակառակորդի բալիստիկ հրթիռների վրա ազդելը ոչ թե արձակումից հետո, այլ առաջ. հայտնում է Взгляд-ը։


Այն մասին, որ Պենտագոնը հակահրթիռային պաշտպանության էլեկտրոնային զենք է մշակում, որը կարող է հարձակվել հակառակորդի բալիստիկ հրթիռների վրա մինչև դրանց արձակումը, հաղորդել են հենց ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունից։


Նշվում է, որ այդ նախագիծը սկսվել է դեռ 2014 թվականին՝ հակազդելու համար այն  այնպիսի հրթիռների վրա, որոնք կարող են հաղթահարել առկա ՀՕՊ համակարգերը։ Իսկ այդպիսի հրթիռներ ունի միայն Ռուսաստանը։

 

Համակարգն օգտագործելու է էլեկտրամագնիսական իմպուլսը, որը կարող է մեծ հեռավորության վրա խաթարել էլեկտրոնիկայի աշխատանքը։

 

Այդ զենքը կկիրառվի միայն այն բանից հետո, երբ հետախուզությունը հայտնի հակառակորդի կողմից հրթիռային հարված հասցնելու նախապատրաստության մասին։

 

Լրահոս

Դիտել ավելին