Կարևոր իրադարձություններ

Հայ բռնցքամարտիկների նկատմամբ մրցավարական անարդարությունները Թուրքիայում

16 Ապրիլ, 2016 11:28
Հայ բռնցքամարտիկների նկատմամբ մրցավարական անարդարությունները Թուրքիայում

Թուրքիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարում տեղի են ունեցել կիսաեզրափակիչ փուլի մենամարտերը:

Արդեն հաղորդել ենք, որ Հայաստանի 5 ներկայացուցիչներից 2-ը հաղթանակ են տարել, և նվաճել են օլիմպիական ուղեգիր, իսկ մեր մյուս 3 մարզիկները` 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը պարտություն են կրել ու այսօր կպայքարեն 3-րդ տեղի համար, որը նույնպես կապահովի օլիմպիական վարկանիշ:

«Չնայած ձեռք բերած 2 վարկանիշներին՝ Թուրքիայի մրցաշարը չկարողացավ պահպանել բռնցքամարտի արդար մրցավարական կանոնները հայ մարզիկների նկատմամբ: 56 կգ քաշային Արամ Ավագյանի մրցակիցը Ադրբեջանի ներկայացուցիչն էր: Առաջին րոպեից սկսած՝ ռինգի մրցավարը անհասկանալի կերպով 2 միավոր հանեց մեր բռնցքամարտիկից, իսկ բռնցքամարտում կորցրած 2 միավորը հետ բերելը գրեթե անհնար է: Հիշեցնենք, որ նախորդ փուլում Արամը հաղթել էր թուրք մարզիկին:

64 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը մեկ գլուխ բարձր էր մրցակցից, սակայն անհասկանալի կերպով միավորները գնում էին հակառակորդին: Այնուամենայնիվ, տղաները չեն ընկճվել և պատրաստ են այսօր պայքարել օլիմպիական ուղեգրերի համար»,- գրում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

 

Լրահոս

Դիտել ավելին