Կարևոր իրադարձություններ

Ռոուհանին հրաժարվել է մասնակցել ԻՀԿ գագաթնաժողովի եզրափակիչ նիստին

15 Ապրիլ, 2016 21:50
Ռոուհանին հրաժարվել է մասնակցել ԻՀԿ գագաթնաժողովի եզրափակիչ նիստին

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Իրանի պատվիրակության այլ անդամների հետ ձեռնպահ է մնացել մասնակցել Իսլամական համագործակցության կազմակերպության ստամբուլյան գագաթնաժողովի եզրափակիչ նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է Mehr News գործակալությունը:

Որոշումն ընդունվել է ի պատասխան հակաիրանական հայտարարությունների, որոնք տեղ են գտել գագաթնաժողովի հռչակագրի վերջնական տարբերակում` Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ:

Մինչ գագաթնաժողովի մեկնարկը Իրանի արտգործնախարար Զարիֆը հրապարակայնորեն հանդես է եկել Սաուդյան Արաբիայի հակաիրանական փորձերի դեմ: Նրա խոսքով` նմանատիպ հայտարարությունները հակասում են իսլամական միասնական ոգուն և արվել են սիոնիստական ռեժիմի հետաքրքրությունների շրջանակում: Զարիֆը տեղեկացրել է, որ նման ոչ կառուցողական գործողությունները կունենան համապատասխան հետևանքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին