Կարևոր իրադարձություններ

7 կարևոր խորհուրդ` առողջ քնի համար

25 Հոկտեմբեր, 2015 23:00
7 կարևոր խորհուրդ` առողջ քնի համար

Ներկայումս շատ մարդիկ բախվում են քնելու հետ կապված խնդիրների: Անքնությունից ազատվելու քիչ ձևեր կան, իսկ դեղորայք օգտագործելը խնդրի լուծում չէ: Telegraf.com.ua-ն առաջարկում է մեթոդներ, որոնք կօգնեն առողջ քուն ունենալ:

Մոռացե՛ք ցերեկվա խնդիրների մասին

Տարբեր տեսակի անհանգստություններն ու խնդիրները խանգարում են թուլանալ: Գիշերները պետք է վանել բացասական զգացողությունները և մտածել դրական որևէ բանի մասին:

Լսե՛ք դասական երաժշտություն

Հիանալի թերապևտիկ ազդեցություն ունեն Մոցարտի ստեղծագործությունները, որոնք կարող են բարելավել ճնշումը և հանել նյարդային լարվածությունը:

Կատարե՛ք ֆիզիկական աշխատանք։

Մի՛ կերեք ժամը 18:00-ից հետո

Միաժամանակ խորհուրդ չի տրվում պառկել քնելու դատարկ ստամոքսով: Քաղցած լինելու դեպքում կարելի է օգտագործել կեֆիր կամ որևէ միրգ:

Ընդունե՛ք տաք լոգանք

Լոգանք ընդունելիս ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 37 աստիճանը:

Քնելուց առաջ խմե՛ք մեկ բաժակ տաք կաթ կամ տաք մեղրաջուր։

Քնե՛ք աջ կողմի վրա` ոտքերը ծալած վիճակում։

 

Լրահոս

Դիտել ավելին